Լատվիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լատվիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Լատվիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Լատվիայի Սաեյման 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-ասվում է գրառման մեջ։

76 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Էստոնիայից հետո Լատվիան Եվրամիության երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս պայմանագիրը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---