Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրը![]() 19 ապրիլի 2018 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ապահովագրական «Ռոսգոսստրախ» ընկերության նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրը և այդ ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովը ձերբակալվել է: Մինչ ընկերության սեփականատերի փոփոխությունը նա «ՌԳՍ Ակտիվի»-ի հետ գործարքների հետ կապված գործով էր անցնում: Խաչատուրովին ձերբակալել են ապրիլի 18-ին: Նրան մեղադրում են 1 մլրդ ռուբլի վատնելու մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը, գրում է ՌԲԿ-ն: «Ռոսգոսստրախը» հիմնական սեփականատեր Դանիլ Խաչատուրովից անցել է «ՖԿ Օտկռիտիե» բանկին 2017-ին: «Ռոսգոսստրախի» վնասները 2017-ին կազմեցին 55,6 մլրդ ռուբլի: «ՖԿ Օտկռիտիե» բանկի ներկայիս ղեկավար Միխայիլ Զադոռնովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է, որ «Ռոսգոսստրախում» «վերից վար թալան էր տիրում»: Նրա կարծիքով, ընկերությունը ձախողվել է, քանի որ մենեջմենթը բացարձակ ոչինչ չի արել վերջին 10 տարում: Դանիլ Խաչատուրովն ասում էր, որ ապահովագրական ընկերությունը խնդիրներ ուներ ՕՍԱԳՕ-ի շուկայի պետկառավարման գործում սխալների պատճառով, ոչ թե վատ մենեջմենթի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |