Կարապետյան. Աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված![]() 24 ապրիլի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանությունը փոխեց հայ ժողովրդի ճակատագիրը և ստիպեց բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում՝ մենք, սակայն, մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք և մեր մեջ ուժ գտանք վերածնվելու, անկախ պետություն ստեղծելու և ինքնուրույն տնօրինելու մեր ճակատագիրը: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար: Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում: Երեկ ես կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել այս օրը: Ես շնորհակալ եմ, որ այդ կոչն ընդունվեց, և այսօր մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած առկա դժվարություններին ու չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված: Սա մեր պարտք է նաև անմեղ նահատակների առջև»,-ասված է ուղերձում: Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդը վերահաստատում է իր վճռականությունը՝ կերտելու ամուր պետականություն, ազատ ու քաղաքակիրթ հասարակություն: «Մեզ ոչինչ չի կարող շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից»,-ասվում է ուղերձում։ Սերժ Սարգսյանը ժոովրդական ընդվզման 11-րդ օրը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից: Կարեն Կարապետյանի առաջարկով ապրիլի 24-ը հայտարարվել է ապաքաղաքական օր: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |