ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ![]() 24 ապրիլի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ, որը կգա փոխարինելու Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությանը: Այդ մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչն ասել է ՌԻԱ Նովոստիին: «Մենք շնորհակալ ենք վարչապետ Սարգսյանին նրա բազմամյա գործունեության և հայ-ամերիկյան ամուր գործակցության մեջ ունեցած ավանդի համար: Ակնկալում ենք, որ նրա հետնորդը հայտնի կդառնա ժողովրդավարական գործընթացի արդյունքում, որը կիրականացվի թափանցիկ, ըստ Հայաստանի օրենքների և միջազգային պարտավորությունների: Մենք հուսով ենք, որ սերտ կգործակցենք նոր կառավարության հետ»,- գրել է նա: Ապրիլի 23-ին՝ ընդդիմության 11 օր շարունակվող բողոքի ակցիայի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |