Կարապետյանը՝ Փաշինյանի հետ բանակցությունների մասին. Օրակարգը բաց է![]() 24 ապրիլի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 25-ին կայանալիք հանդիպման օրակարգը բաց է լինելու, ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։ «Ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ»,- ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, - ասել է նա, հավելելով, որ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում փորձելու են ստեղծված իրավիճակի լուծումներ գտնել: Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր հունվարի 25-ի առավոտյան 11-ին Կարապետյանի հետ բանակցությունների մասին։ Նա նշել էր, որ պահանջները շարունակում են մնալ նույնը՝ ժողովրդի վարչապետի թեկնածուի նշանակում ու դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տանող մի շարք քայլեր։ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել ՀՀ վարչապետի պաշտոնից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |