Փաշինյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ

Փաշինյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանների հետ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Փաշինյանը հավելել է նաև, որ առաջիկայում հանդիպելու է ԱՄՆ և ՌԴ դեսպանների հետ:

Առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը:

 Ուշագրավ
---