Ապրիլի 30-ից առաջնագծում հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ են նկատվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն հանգստյան օրերին հաստատված հարաբերական հանգիստ իրադրության, կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև մայիսի 1-ին: Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ հայտարարության մեջ: ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո: Արցախի ՊՆ հրապարակած տեսագրությունը ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը: Ապրիլի 22-28-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 4000 կրակոց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |