Երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը ԼՂ հարցում փոխզիջման մասին խոսելն այդ մթնոլորտում տարօրինակ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ ՓաշինյաննԱԺ-ում հատուկ նիստում պատասխանելով ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանի հարցին ԼՂ կարգավորման մասին:
Հարցը հետևյալն էր. «Ինչպե՞ս եք տեսնում փոխզիջում ասվածն ու ինչ եք տեսնում դրա տակ, եթե մտադիր եք ներկայացնել երկիրը բանակցային գործընթացում»:
«Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության ու երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Դա կարող է լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ճանաչել ԼՂ ժողովորդի ինքնորոշման իրավունքը: Դրանից հրաժարվելը որևէ տեղ չի թողնում խոսել փոխզիջման մասին»,-ասել է Փաշինյանը:
Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։