1 մայիսի 2018 - 20:28 AMT
Վահրամ Բաղդասարյան․ ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Փաշինյանին

Հանրապետական կուսակցությունը չի քվեարկելու միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք դեմ ենք քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել այն վտանգավոր ալիքը, որն արագորեն կլցվի մեր երկիրը», - նշել է նա։

Ավելի վաղ ՀՅԴ «Դաշնակցություն» և «Ծառուկյան» դաշինք կուսակցությունների ղեկավարները հայտնեցին, որ նշված կուսակցությունները քվեարկելու են Փաշինյանի օգտին: