Պուտինը Մեդվեդևի թեկնածությունն է առաջադրել ՌԴ վարչապետի պաշտոնում![]() 7 մայիսի 2018 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային քննարկել Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է Կրեմլի կայքը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ ՌԴ Սահմանադրության համապատասխան հոդվածների նախագահն առաջարկել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը Պետդումայի համաձայնությունը ստանալու համար, որպես վարչապետ վերջինիս նշանակելու համար: Առաջարկը խորհրդարանի ստորին պալատը կքննարկի մայիսի 8-ին: Մեդվեդևը գլխավորել է նախարարների կաբինետը 2012-ի մայիսի 8-ից:Վլադիմիր Պուտինը, որը վերընտրվել է ՌԴ նախագահի պաշտոնում, մայիսի 7-ին 4-րդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Նա կղեկավարի Ռուսատսանը ևս 6 տարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |