Պեսկով. Լեոնտևի խոսքերը ոչ մի կապ չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ![]() 8 մայիսի 2018 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Կրեմլն անհրաժեշտ չի համարում ուշադրություն դարձնել լրագրող Միխայիլ Լեոնտևի Հայաստանի հասցեին հնչեցված ոչ բարեկամական արտահայտություններին, քանի որ նրա դիրքորշումը ոչ մի կապ չունի Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ արտահայտությունները որևէ կապ չունեն և չեն կարող ունենալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Ինչպես նաև դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանուր բան բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք ռուսաստանցիները պատմականորեն տածում են հայ ժողովրդի հանդեպ: Ուստի՝ այս դեպքում, հավանաբար, դրանք եղել են անհաջող արտահայտությունները, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել», - ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը ներողություն է խնդրել հայերիցհաղորդավարներ Յուրևի և Լեոնտևի արտահայտությունների համար: «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի«Գլավտեմա» հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |