Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրեն![]() 10 մայիսի 2018 - 20:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք», - ասաց Փաշինյանը: Բացի այդ, Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն Ոստիկանության և ԱԱԾ փոփոխությունների արդյունքները», - եզրափակեց վարչապետը: Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ազատվել էին պաշտոններից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրերի համաձայն, որոնց առաջարկն արել էր վարչապետ Փաշինյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |