// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում կանի

Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում կանի

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA բարեգործական հիմնադրամը նախատեսումէ Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում անել: Ներդրումային ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում, տեղեկացնում է «Շանթը»։

Նախատեսվում է Դիլիջանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան առողջարանային կենտրոն, որը պետք է խթան հանդիսանա բժշկական զբոսաշրջության զարգացման համար։ Ռուբեն Վարդանյանը նաև մտադիր է բարեկարգել Դիլիջանի քաղաքային լճի հարակից տարածքը, քաղաքային զբոսայգին ու մարզադաշտը։

Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 տարում։ Ծրագրի ավարտին Դիլիջանում կբացվի մոտ 400 աշխատատեղ` 500․000 միջին ամսական աշխատավարձով։ Իսկ մինչ այդ ժամանակավոր աշխատատեղ կբացվեն շինարարական ծրագրերում։

Ռուբեն Վարդանյանը խոստացել է 1070 ժամանակավոր աշխատատեղ` առնվազն 200․000 դրամ աշխատավարձով:

 Ուշագրավ
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը
Հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են
Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գնաճը կանխատեսվում է Ուզբեկստանում՝ 16%, Հայաստանում այն կկազմի 2.7%,
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար