Վարչապետ. Պաշտպանության նախարար կնշանակվի Դավիթ Տոնոյանը![]() 11 մայիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Այդ մասին լրագրողների հետ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնոյանը, մինչև ԱԻ նախարարի պաշտոնին անցնելը, տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Դեռ օրեր առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նոր կառավարության կազմում ՊՆ-ն ղեկավարելու է Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը մայիսի 9-ին պատասխանելով հարցին, թե ու՞մ է տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում և ի՞նչ կարծիք ունի քննարկվող՝ Դավիթ Տոնոյանի թեկնածության մասին, ասել էր, որ վերջինիս ծանոթ է ավելի քան 19 տարի: «Նա պաշպանության նախարարությունը լավ գիտի, այստեղ ծառայել է և անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես նախարար Դավիթ Տոնոյանին», - ասել էր Վիգեն Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |