Փաշինյան. Սփյուռքի նախարարությունը պետք է դառնա հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը![]() 11 մայիսի 2018 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարը չի շարունակի պաշտոնավարել, բայց նախարարությունը կշարունակի աշխատել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու պլան չունենք և ֆիզիկապես չենք էլ հասցնի, բայց Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ նախարարությունը ոչ միայն սփյուռքի պահպանությամբ զբաղվիլինի, այլև հայրենադարձության կազմակերպման և դրան աջակցող հիմնական օղակը դառնա», - ասաց Փաշինյանը: Կառավարության նիստից առաջ ճեպազրույցում ՀՀ սփյուռքի նախարարության ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ևս հայտարարել էր, որ ձևավորվելիք կառավարությունում չի աշխատելու: Նա նաև հաջողություն էր մաղթել կառավարության նոր թիմին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |