11 մայիսի 2018 - 14:11 AMT
Մերկել. Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ արդիականցմանը և բարեփոխումներին

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.«Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականացման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ: Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք»:

Մերկելը մեծապես ողջունել է նաև, որ վերջին օրերի և շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: