Փաշինյան. ՀՀ արտաքին քաղաքականությունը ճգնաժամից հետո չի փոխվի (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաղաքական ճգնաժամից հետո չի փոխվի: Այդ մասին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Փոփոխություններից հետո փաստացի Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվում և չի փոխվելու»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փաշինյանը վստահ է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը: «Կարծում եմ, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը: Ես դրանում վստահ եմ: Հասկանում եմ, որ Մոսկվան ունի մտավախություններ, կարծում եմ, որ մեր զրույցներից հետո, մեր հանդիպումներից հետո նման մտավախություններ այլևս չեն լինի և հայ-ռուսական հարաբերությունները դեպի լավը կփոխվեն»,-ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ բողոքները Հայաստանում արտաքին քաղաքական նպատակներ չեն ունեցել: «Ճշմարտությունն այն է, որ մեր համաժողովրդական շարժումը չի ունեցել արտաքին քաղաքականությանն առնչվող օրակարգ: Դա զուտ ներքաղաքական գործընթաց էր, կապված ներքին խնդիրների հետ»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան մայիսի 14-ին Սոչիում: ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում փոփոխություն է կատարվել ԵՏՄ մասին պայմանագրում: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին նախագիծը:«Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասել է Նալբանդյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |