// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը

PanARMENIAN.Net - Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր են պահպանել այդ ապրանքների ներմուծման և արտահանման ՀՀ միջազգային պայմանագրերով, ԵՏՄ այլ ակտերով և ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգը:

Մասնավորապես, ըստ Մհեր Մարտիրոսյանի, այդ կարգի կարևոր բաղադրիչ է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ձևով և կարգով՝ ապրանքի, տրանսպորտային միջոցի, ուղևորային հայտարարագրերի և դրանցում ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին:

Մյուս բաղադրիչը վերաբերում է ապրանքների նկատմամբ սակագնային կարգավորման միջոցների կիրառմանը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, չափով և կարգով մաքսատուրքերի, ավելացված արժեքի, ակցիզային, ճանապարհային, բնապահպանական հարկերի, պետական տուրքերի, մաքսավճարի վճարումը:

«Հիմնական բաղադրիչներից է նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ ՀՀ միջազգային համաձայնագրերով, ԵՏՄ այլ ակտերով և/կամ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված արգելքների և/կամ սահմանափակումների կիրառումը: Մասնավորապես, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում ապրանքները ենթակա են պետական այլ մարմինների կողմից իրականացվող հսկողության: Օրինակ՝ բուսասանիտարական, անասնաբուժական, սննդի անվտանգության հսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդի անվտանգության ծառայությունը, օզոնային շերտը քայքայող նյութերի հսկողությունը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, կրիպտոգրաֆիկ սարքերի նկատմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունը, ռազմական նշանակության ապրանքներինը՝ պաշտպանության նախարարությունը և այլն»,-տեղեկացրել է Մհեր Մարտիրոսյանը:

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և համապատասխան իրավական ակտերով նախատեսված կարգավորումները չդիտարկել որպես մաքսային մարմինների սուբյեկտիվ պահանջ: Եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները, անհրաժեշտ է պահանջել պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի վերաբերյալ, իսկ դրանց չներկայացման կամ անբավարար լինելու դեպքում՝ անհապաղ տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ ՊԵԿ թեժ գծի միջոցով: Կոմիտեն պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը
Հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են
Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գնաճը կանխատեսվում է Ուզբեկստանում՝ 16%, Հայաստանում այն կկազմի 2.7%,
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար