Ադրբեջանի ԱԳ նախարարը ԼՂ կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարարը ԼՂ կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմետ Հաջիևը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այժմ ընթացող հանդիպմանը քննարկվում է ղարաբաղյան հակամարտությունը և վերջին իրադարձությունները Հայաստանում»,-գրել է Հաջիևը:

«Ադրբեջանը հավատարիմ է մնում հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված սուբստանտիվ բանակցությունների գաղափարին»,-հավելել է նա:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---