// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում կփոխարինի Փաշինյանին. ԱԺ 6 նոր մանդատ է հանձնվել

Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում կփոխարինի Փաշինյանին. ԱԺ 6 նոր մանդատ է հանձնվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ազգային ժողովի մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԿԸՀ մայիսի 16-ի նիստում։

ՀՀԿ-ից Գրիգոր Ավալյանի փոխարեն մանդատ է տրվել Հակոբ Հակոբյանին, իսկ Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին։

Արարատ Միրզոյանի փոխարեն մանդատ է տրվել Հրաչյա Հակոբյանին, Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին, իսկ Արտակ Զեյնալյանի փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին։

Արարատ Միրզոյանը նշակակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ,Մանե Թանդիլյանը՝ սոցապ նախարար,Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար:

Գրիգոր Ավալյանը հրաժարական էր տվել, իսկ Աղվան Վարդանյանը վայր է դրել մանդատը ՀՅԴ-ի պահանջով:

 Ուշագրավ
Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար
ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել