Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի կգործի![]() 16 մայիսի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ավարտման փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով: Այդ մասին հայտարարել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին, Արցախի Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ: Նա կարևորել է ծրագիրը՝ նշելով, որ այն ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլ նաև զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն է հանդիսանալու, հայտնում է «Արցախպրեսը»: «Շուշիում նախատեսում ենք նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոնների հարուստ ձևավորում: Զբոսաշրջության ոլորտում մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը և նրանց մնալու օրերի քանակը»,- նշել է Հարությունյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |