// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վարուժան Ավետիսյան. «Զոհերով հանդերձ «Սասնա ծռերի» գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի շրջանակում»

Վարուժան Ավետիսյան. «Զոհերով հանդերձ «Սասնա ծռերի» գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի շրջանակում»

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը քաղբանտարկյալների մասին՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում անդրադառնալով, մասնավորապես, անձանց սպանության մասին վարչապետի շեշտադրումներին, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին, ասել է. «Ինձ համար կա երկու խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր։ Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ համաներմամբ։ Պետք է հասկանանք օրինական ճանապարհով ինչ կարող ենք անել, որ այդ հարցը լուծենք։ Հուսով եմ ՀՀ ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ պետք է մտնեմ բանտեր ու ասեմ տղերք, դուրս եկեք։ «Սասնա ծռերի» խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք, պետք է լսենք նաև սպանվածների հարազատներին։ ...Խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում»։

Ավետիսյանը նախ իր ելույթում ներկայացրել է ապստամբության մասին իր տեսությունը՝ նշելով, որ ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասերից է:

«Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե, այնուամենայնիվ, զոհեր կան, մարդիկ են մահացել,...և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին»,-ասել է նա:

Նա անդրադարձել է նաև օրինական ճանապարհներով հարցը լուծելու, ինչպես նաև համերաշխության մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, թե հնարավոր չէ գնալ ապստամբության ու դրա ընթացքում մարդկային կյանքեր չխլվեն։

«Չմոռանանք, որ ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակն է և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի զինված պահակի դիմադրությունը և, բնականաբար, այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը հանցավոր համագործակցությունն է, և նրանք պետք է պատասխան տան այդ զոհերի համար։ Զոհերով հանդերձ, այդ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»։

Ավետիսյանի խոսքով՝ իրավունքի ու Սահմանադրության հաշվին համերաշխություն հաստատելու, ձևական օրենք պահպանելու ցանկությունը վտանգավոր է։ Նա նաև հայտարարել է, որ այս պահին «կարևոր խնդիրը ապստամբերին ազատելն է, որ հեղափոխության պրոցեսը շարունակական լինի»։

«Սասնա ծռեր» խումբը 2016-ի հուլիսին գրավել ու 2 շաբաթ պահել էր մայրաքաղաքի ՊՊԾ գունդը, այդ ընթացքում զոհվել է 3 ոստիկան։ Վերջիվերջո խումբը հանձնվել է, ընթանում է դատավարություն։

 Ուշագրավ
Վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ և 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
«Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ»,-ասվում է նրա հայտարարության մեջ
Միայն ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն Երևանում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա