17 մայիսի 2018 - 11:48 AMT
Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է ԱՎԾ նախագահ

Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում: Նա կպաշտոնավարի 6 տարի: Այդ մասին հայտարարվել է կառավարության նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այդ կոմիտեի լիովին անկախ աշխատելաոճի կարևորությունը:

Հարցը ընդգրկված չէր կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում, սակայն վարչապետը հայտարարեց, որ որոշ հարցեր ավելացել են: Մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ ու ՀՀ վիճակագրական պետական խորհրդի անդամներ նշանակման հարցը: