17 մայիսի 2018 - 12:08 AMT
Գագիկ Մելիքյան. ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրին

ԱԺ քաղաքական մեծամասնություն «Հանրապետական» խմբակցությունը նոր կառավարության ծրագրին չի խոչընդոտի: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա ընդգծել է, որ կառավարության կազմում մեծ թվով երիտասարդների ներգրավվածությունը թերություն համարելը իրատեսական չէ, և որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն, պատրաստ է ցանկացած հարցում աջակցել նոր կառավարությանը:

«Կառավարության մեծ մասին անձամբ չեմ ճանաչում և չեմ կարծում, որ երիտասարդ լինելը թերություն է: Ես բոլորովին այդ կարծիքը չեմ կիսում: Ես նրանց հաջողություն եմ մաղթում և այն խոստումները, որ տվել են ժողովրդին ցանկանում եմ շուտ իրականացնեն», - ասել է Գագիկ Մելիքյանը:

Ավելի վաղ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության մի շարք պատգամավորներ կողմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի վաևրչապետությանը: