ՀՀ-ն պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշում![]() 17 մայիսի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը: Ըստ նոր տվյալների, Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը՝ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը: Աշխարհի ուժեղագույն հավաքականների առաջին տասնյակում են՝ Գերմանիան, Բրազիլիան, Բելգիան, Պորտուգալիան, Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին, Լեհաստանը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում: Նրա մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի թիմերը: Խմբային մրցաշարը կանցնի 2018-ի աշնանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |