Վենեսուելայի նախագահ Մադուրոն վերընտրվել է, ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները![]() 21 մայիսի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական հանձնաժողովը: Քվեարկությունն անցել է ընդդիմության բոյկոտի և զանգվածային խախտումների մասին հաղորդագրությունների ֆոնի վրա: Ընդհանուր առմամբ Մադուրոն ստացել է ավելի քան 5,8 մլն քվե՝ մոտ 68%-ը: Նրա հիմնական մրցակիցն էր ընդդիմադիր Անրի Ֆալկոնը, որը հավաքել է 1,8 ձայն, գրում է BBC-ին: «Մենք օրինական չենք ճանաչում այս ընտրական գործընթացը: Վենեսուելայում պետք է նոր ընտրություններ անցկացվեն»,-ասել է Ֆալկոնը: Քվեարկությունը պետք է կայանար 2018-ի դեկտեմբերին, սակայն Ազգային սահմանադիր ժողովը, որտեղ հիմնականում Մադուրոյի կողմնակիցներն են, տեղափոխեց ընտրությունների օրը: «Ժողովրդավարական միասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիան, որը վերահսկում է Վենեսուելայի խորհրդարանը, այժմ պառակտված է, այնտեղ համարում են, որ ընտրությունները տեղափոխվել են տարաձայնություններից օգտվելու նպատակով: Ընդդիմության բոյկոտի պատճառներից մեկը 2017թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն են, երբ Մադուրոյի կուսակցությունը հաղթեց 23 նահանգից 17-ում: Նրա հակառակորդները խոսեցին խաբեության մասին: Ֆալկոնը, որը չնայած ընդդիմության բոյկոտին, որոշեց մասնակցել ընտրություններին, հայտարարել էր, որ միայն այդպես կարելի է ստիպել Մադուրոյին հեռանալ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |