ՀՀ-ն «Տոռ» զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերում

ՀՀ-ն «Տոռ» զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերում

PanARMENIAN.Net - Հայաստանի հակաօդային պաշտպանությունը «Տոռ» զենիթահրթիռային համակարգերով կհամալրվի։

Այս մասին հայտնի է դարձել պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագրից։

Համակարգերը կընդգրկվեն ԶՈՒ կազմում մի քանի ամսվա ընթացքում։

Գնվելիք համակարգերի կոնկրետ մոդիֆիկացիան ու քանակը չի նշվում։

«Տոռ» համակարգերը շահագործվում են 1986 թվականից։ Ունեն մինչև 12 կմ հեռահարություն, խոցում են մինչև 700 մ/վ արագությամբ շարժվող թիրախները։

Համակարգի Մ2 մոդիֆիկացիան կարողանում է խոցել թիրախներն անգամ շարժման ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս պաշտպանել ավիահարվածներից շարժման մեջ գտնվող զորամիավորումների շարասյուները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---