Թեհրանը ԵՄ-ին միջուկային գործարքի վերաբերյալ վերջնագիր է ներկայացրել![]() 21 մայիսի 2018 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Իրանը կշարունակի կատարել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի դրույթները, եթե Եվրամիությունը հատուցի այն վնասը, որը Թեհրանը կրելու է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: «Այժմ գնդակը Եվրոպայի խաղադաշտում է»,-պարզաբանել է Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Իրանը պատրաստ կլինի առաջիկայում ևս կատարել համաձայնագրի դրույթները, գրում է Lenta.ru-ն The Wall Street Journal-ի վրա հղումով: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո լե Մերը հայտարարել է, որ Բրյուսելը կարող է ստանձնել Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների փոխհատուցումը, երբ ԱՄՆ-ն դուրս գա համաձայնագրից: Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ 2015-ին ստորագրած միջուկային ծրագրից՝ մի գործարք, որը սահմանափակում է Թեհրանի ակտիվությունը միջուկային ոլորտում ՄԱԿ, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թեհրանը հայտարարեց, որ դուրս չի գա համաձայնագրից, համաձայնագրին հավատարիմ են նաև ԵՄ երկրները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |