3,1% գնաճ, արտահանման և ներմուծման երկնիշ աճ. 2018-ի 4 ամսվա տնտեսական ցուցանիշները![]() 21 մայիսի 2018 - 14:32 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,7%-ով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա չորս ամսում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,2%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,2%-ով: Հաշվետու ժամանակահատվածում 21,8% -ով աճել է շինարարության ծավալը, 10,3% -ով՝ առևտրի շրջանառությունը, 17,6%-ով՝ ծառայությունների ծավալը: Նույն ժամանակահատվածում աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները. համապատասխանաբար՝ 25,5%-ով և 34,3%-ով: Չորս ամսում սպառողական շուկայում գրանցվել է 3,1% գնաճ, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 3,8% -ով: Միջին ամսական անվական աշխատավարձը նույն ժամանակահատվածում աճել է 3,5% -ով՝ կազմելով 166.150 դրամ: Երկրում տերեսկզբից մինչև ապրիլ աննշան՝ 0,4%-ով, նվազել է Էլեկտրաէներգիայի արտադրությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |