Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն![]() 21 մայիսի 2018 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սամբիստները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում: Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը հերթական անգամ հռչակվել է Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում: Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ, նույնպես վանաձորցի, Արսեն Ղազարյանն արժանացել է բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում: Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52կգ- Գյումրի), Մխիթար Մխիթարյանը (57 կգ, Սպիտակ), Վաչիկ Վարդանյանը (68կգ, Եղվարդ), Դավիթ Պետրոսյանը (82կգ, Արցախ) նույնպես նվաճել են բրոնզե մեդալներ: Այսպիսով, ՀՀ հավաքականը հայրենիք կվերադառնա 6 մեդալով. 1 ոսկի, 5 բրոնզ: Տիգրան Կիրակոսյանը, Վաչիկ Վարդանյանը և Դավիթ Պետրոսյանը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է մայիսի 18- 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, որի ընթացքում ուժերն է չափել 26 պետության ավելի քան 300 մարզիկ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |