ՀՀ և Երևանի դրոշները տիեզերք են ուղարկվել![]() 24 մայիսի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում բնակվող բարերար Հրաչյա Պողոսյանը խորհրդանշական ակցիա է նախաձեռնել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ և Երևանի դրոշները ուղարկվել են տիեզերք, Միջազգային տիեզերակայան: Դրոշները տիեզերք ուղարկելու առաջարկով Պողոսյանն առաջին հերթին դիմել է ՌԴ Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-արևմտյան բաժնի առաջին փոխնախագահ Օլեգ Մուխինին: Միևնույն ժամանակ օրհնություն ստանալու համար բարերարը դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն: Մարտի 2-ին Մոսկվայում Պողոսյանը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Օլեգ Արտեմևը, որն էլ պետք է տիեզերք տաներ դրոշները, գրում է NovostiNK.ru-ն: Բարերարն ու դեսպանը հանդիսավոր պայմաններում տիեզերագնացին են հանձնել դրոշները, իսկ մարտի 21-ին Արտեմևը երկարատև թռիչքն է սկսել ՄՏԿ-55/56-ում, «Սոյուզ ՄՍ-08» տիեզերանավի անձնակազմի կազմում՝ ՆԱՍԱ-ի աստղագնացներ Էնդրյու Ֆոյստելի և Ռիչարդ Առնոլդի հետ: Իսկ տիեզերակայանում նրանց սպասում էին Անտոն Շկապլերովը («Ռոսկոսմոս», ՌԴ), Սքոթ Թինգլը (ՆԱՍԱ, ԱՄՆ) և Նորիշիգե Կանաին (JAXA, Ճապոնիա): Այժմ Հայաստանի և Երևանի դրոշները հերթական պտույտն են կատարում մոլորակի շուրջ: ՌԴ տիեզերագնացները Երկիր կվերադառնան սեպտեմբերին: Հոկտեմբերին, Երևանի հիմնադրման 2800-ամյակի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, Հայաստան կժամանի ՌԴ պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև տիեզերագնացները: Պատվիրակությունը դրոշները կփոխանցի ՀՀ և Երևանի ղեկավարությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |