Օսիպյան. Տուգանքները վճարած մարդիկ պահանջում են վերադարձնել իրենց գումարները![]() 24 մայիսի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Տուգանքների համաներման մասին ոստիկանության որոշումից եղել են նաև դժգոհություններ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները», - ասել է Օսիպյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում։ «Ենթադրվում է, որ կան լուծումներ, այո՛, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, որովհետև մեծ հավանականությամբ չեն ունեցել: Հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում` վճարել է, ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ, բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով, այս հարցով պետք է կայացվի հավասարակշիռ որոշում։ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |