Ալեն Սիմոնյան. «Մարգարյանն ինձ մանդատից զրկել է՝ օգտվելով իրավական ծուղակներից»![]() 24 մայիսի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրեն մանդատից զրկել է՝ օգտվելով «իրավական բացերից, ծուղակներից»։ «Մարգարյանը դա արել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձնից Երևանի քաղաքապետարանում», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ գործող քաղաքապետը խուճապի մեջ է: Սիմոնյանը նշել է, որ պատրաստվում է մասնակցել Ավագանու առաջիկա նիստին: Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին մանտադից զրկելու պահանջով: Սիմոնյանը հրաժարվել էր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից, որը նա ստացել էր մի քանի օր առաջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |