Հանքարդյունաբերական մոտ 30 ընկերությունում ստուգումներ կլինեն![]() 24 մայիսի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 24-ի նիստում հանձնարարել է ՀՀ-ում հանքարդյունաբերական 28 ընկերությունում ստուգումներ սկսել՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը գնահատելու և դրանք չեզոքացնելու նպատակով: «Հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող, ստուգումներ են նշանակվել 28 ընկերությունում», - ասել է Փաշինյանը `դիմելով լրատվամիջոցներին, որ վերջիններս վերահսկեն գործընթացը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ էր հրապարակել, որում անդրադարձել էր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին: «Առաջիկա օրերին համապատասխան տեսչական մարմիններին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված, ՀՀ օրենսդրությանը և բնապահպանական կանոններին համապատասխանության վերաբերյալ, և, իհարկե, մենք այս հարցում լինելու ենք սկզբունքային և հետևողական, և այդ ստուգումները չափազանց կարևոր եմ համարում: Եթե հանկարծ կպարզվի, որ որևէ ընկերություն, որևէ հանք շահագործող ի վիճակի չեն, չեն կարողանում իրենց գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, դրանից կբխեն իրավական համապատասխան հետևանքներ», - ասել էր նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |