Փոխվարչապետ. Կապի մեջ ենք «ԳեոՊրոՄայնինգ գոլդի» ղեկավարության հետ, հորդորել ենք ցուցարարներին բացել ճանապարհը![]() 24 մայիսի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին կառավարության շենքի մոտ հանդիպել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ բողոքող ցուցարարներին: Նրանք մասնավորապես դժգոհում են ընկերության վարած կադրային քաղաքականությունից, ինչպես նաև դրա ստեղծած բնապահպանական խնդիրներից: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ փոխվարչապետը: Անդրադառնալով ընկերության տարածած հայտարարությանը, որի համաձայն այն «մի խումբ կողմնակի անձանց գործողությունների հետևանքով» դադարեցնում է իր գործունեությունը, փոխվարչապետը տեղեկացրեց, որ հորդորել է բողոքի ակցիաներ իրականացնողներին բացել ճանապարհները՝ չխոչընդոտելով ընկերության բնականոն գործունեությանը: «Մենք մշտական կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ, այս պահին, ցավոք, խնդիրը դեռևս լուծված չէ, սակայն կշարունակենք աշխատանքը նրանց հետ», - ասել է Ավինյանը: Ավելի վաղ, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ «Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա»,-ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |