Տարկետում ստանալու չափանիշները կարող են մեղմացվել![]() 24 մայիսի 2018 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշները, որոնց բավարարման դեպքում տրվում է տարկետման իրավունք, կարող են մեղմացվել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ՀՀ կառավարության որոշմամբ, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշներ. դրանց սահմանային արժեքների բավարարման դեպքում ՀՀ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք: Նախագծով առաջարկվում է իջեցնել կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր: Նշվում է, որ օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների տարկետում տրամադրելու խնդրի արդիականությունը պայամավորված է երկու հիմնական գործոնով: «Առաջինը՝ հաշվի առնելով որակյալ մասնագիտական կադրերի անհրաժեշտությունը Հայաստանի տարբեր ոլորտներում, ինչպես նաև որոշ ոլորտներում որակյալ մասնագետների բացակայությունը, օտարերկրյա հեղինակավոր բուհերում կրթություն ստացող երիտասարդներին տարկետման տրամադրումը կարող է հսկայական նշանակություն ունենալ երկիրը որակյալ կադրերով համալրելու տեսանկյունից: Երկրորդ՝ հայրենադարձությունը հանդիսանում է Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն: Արտերկրում բնակվող և այնտեղ կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների համար հայրենադարձության համար բարենպաստ պայմանների շարքում է նաև վերջիններս կողմից արտասահմանյան համալսարարններում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծման հանգամանքը», - նշվում է նախագծի մեջ: Ավելի վաղ, ՀՀ նախկին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ տարկետման իրավունք կստանան առանձնակի տաղանդ ունեցող այն ուսանողները, որոնց առաջադիմության ցուցանիշը կկազմի 100 բալ: Դեռևս գորոծող որոշմամբ, ուսանողները պետք է դիմում ներկայացնեն հանձնաժողովին, եթե համարում են, որ իրենք արժանի են տարկետումից օգտվելու: Հանձնաժողովը սահմանում է 100 բալանոց սանդղակ։ Եթե ուսանողի միավորները 80 կամ բարձր են, նա ստանում է տարկետում։ 2017-ին ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով վերացվում է տարկետման իրավունքը: Օրենքով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |