Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները հրաժարական են տվել![]() 24 մայիսի 2018 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ Այս մասին տեղակացրին PanARMENIAN.Net - ի հավաստի աղբյուրները: Կարապետ Գուլոյանը մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականի ապրիլի 2-ին։ Նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել 2017 թվականի մայիսի 25-ին: Ավելի վաղ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ բոլոր մարզպետները փոխվելու են: Նախարարը նշել է նաև, թե ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին մարզպետներ նշանակելու մասին որոշում այս պահին չկա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |