Ավինյան. Կարող ենք Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալ, եթե համաձայնագիրը կյանքի կոչվի25 մայիսի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ կարելի է արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ կարող ենք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ ունենալ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսը փակ լինի: Գրառման մեջ ասվում է, որ մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառման մանրամասները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար: «Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում, մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»,-ասվում է գրառման մեջ: Փոխվարչապետը հավելել է նաև, որ հայկական կողմը բարձր է գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը ՀՀ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ: 2017-ին ևս Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել էին կյանքի կոչել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով:Մինչ օրս համաձայնագրի պրակտիկ իրականացումն արգելակվում էր, քանի որ Մոսկվան ու Թբիլիսին չէին կարողանաում պայմանավորվել գործընթացին Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների անմիջական մասնակցության հարցում: Սուխումում և Ցխինվալում սպառնում էին արգելակել բեռների տեղաշարժը, եթե չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, սակայն այդ տարբերակին դեմ էր Թբիլիսին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |