Մուսասի. Հպարտ եմ, որ իշխանափոխությունը ՀՀ-ում առանց զոհերի էր (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հոլանդիայում բնակվող խառը մարտարվեստի մարտիկ Գեղարդ Մուսասին հպարտանում է Հայաստանում խաղաղ և անարյուն անցած իշխանափոխությամբ: Այդ մասին նա ասել է Haysport-ին տված հարցազրույցում: «Հպարտ եմ, որ ոչ մի զոհ չեղավ: Նրանք արեցին դա: Չգիտեմ, եղել է արդյոք նման բան այլ երկրում: Ոչ մի զոհ չեղավ, և ես շատ ուրախ եմ»,-ասել է Մուսասին: Ըստ նրա, նա հիացած է՝ կանխազգալով, թե ինչեր կարող է ապագայում տալ Հայաստանին «թավշյա հեղափոխությունը»: Նա նշել է, որ նախկին կառավարությունը կոռումպացված էր: «Մի մասը կարողություն ուներ, իսկ ժողովուրդն աղքատ էր: Հուսով եմ, որ նոր առաջնորդների օրոք երկիրը կփոխվի դեպի լավը»,-ասել է Մուսասին: «Հիմա մնում է միայն հետևել փոփոխություններին...Շատ տևական ժամանակ էր վերնախավը յուրացնում փողերը, իսկ ժողովուրդն աղքատանում էր»,-նշել է մարտիկը: Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում ընդդիմությունը հասավ երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ վարչապետ դարձավ բողոքները ղեկավարած Նիկոլ Փաշինյանը: ԱԺ-ում, սակայն, ՀՀԿ-ն պահպանում է մեծամասնությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |