Մեյի արձագանքը. Ռուս պրանկերների՝ Փաշինյանի անունից Ջոնսոնին զանգելու դեպքով հետաքննություն կսկսվի![]() 25 մայիսի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվելու ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի ու Ալեքսեյ Ստոլյարովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույց ունենալու դեպքով: Այս մասին գրում է Reuters-ը: Մեյի խոսնակն ասել է, որ հետաքննությունը կիրականացվի «նման դեպքերը հետագայում բացառելու նպատակով»: 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ընթացքում պրանկերները Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մեղսակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, լրագրող Քսենիա Սոբչակի Լոնդոն այցի, Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ավելի վաղ, հայտնել էինք, որ ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: Նրանք հայտնել են, որ հեռախոսազրույցի վերջում Ջոնսոնը հասկացել է, որ Փաշինյանի հետ չի խոսում և խզել է խոսակցությունը: Մինչ այդ դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ: Լեքսուսն ու Վովանը պրանկ լրագրության ակունքներում են կանգնած: Նրանք հայտնի դարձան, երբ զանգահարեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Թուրքիայի նախագահ Էրդողանին, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին և այլ հայտնի քաղաքական գործիչների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |