ՎիվաՍել-ՄՏՍ-ում Honor View 10 սմարթֆոնի նախապատվեր են ընդունում

ՎիվաՍել-ՄՏՍ-ում Honor View 10 սմարթֆոնի նախապատվեր են ընդունում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Honor View 10 սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար: Honor View 10 սմարթֆոնն ունի կրկնակի հիմնական նկարահանող խցիկ՝ 20 ՄՊ և 16 ՄՊ, արհեստական բանականությամբ (ինտելեկտով) օժտված պրոցեսոր, դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման հնարավորություն, ինչպես նաև 6 ԳԲ RAM և 128 ԳԲ ROM:

Սմարթֆոնի գինը 286 900 դրամ է: Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ և թե՛ ապառիկ եղանակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---