ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն մեղադրում է փողերի լվացման մեջ![]() 25 մայիսի 2018 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները հեռակա կարգով 3 անձի մեղադրել են փողերի լվացման և ի շահ Rolls Royce-ի ամերիկյան մասնաճյուղի կաշառք տալու մեջ: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է: Այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ: Ըստ գերատեսչության, ՀՀ 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանը, ՌԴ 50-ամյա քաղաքացի Վիտալի Լեշկովն ու Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսը գտնվում են ԱՄՆ սահմաններից դուրս, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նախարարության, մեղադրյալներն արտերկրում կաշառք են տվել պաշտոնատար անձանց, ելնելով Rolls Royce-ի ամերիկյան բաժանմունքի շահերից: Մասնավորապես, նրանք, իբր, վճարել են ոմն պաշտոնյայի Ղազախստանում, որպեսզի նա 2009-ին պայմանագիր կնքեր ընկերության հետ Կենտրոնական Ասիայից Չինաստան գազամուղ կառուցելու վերաբերյալ՝ 145 մլն դոլարի: Թե որն էր պայմանագրի էությունը և կատարվել է այն արդյոք, չի նշվում: Փաստաթղթում ասվում է, որ 2017-ին ԱՄՆ իշխանություններն արդեն իսկ $800 մլն տուգանք են սահմանել Rolls Royce-ի մասով խախտումների համար, որոնց մասին ասվում է մեղադրանքի մեջ: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ընկերության որոշ աշխատակիցների: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |