Ազատազրկվածների տեսակցության անհիմն արգելքը կվերացվի![]() 25 մայիսի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորվածին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան արգելող օրինագիծ է մշակվել: Այն տեղադրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագիծը մշակել եմ ՀՀ արդարադատության նախարարությունն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները վկայում են, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են պատճառաբանված լինում: «Պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդհանրապես համապատասխան որոշում չի կայացրել՝ բավարարվելով միայն կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին գրություն հասցեագրելով: Որոշ դեպքերում էլ քրեական վարույթն իրականացնող մարմինն անհարկի ձգձգում է կամ ընդհանրապես չի քննարկում հիշյալ սահմանափակման հետագա կիրառման անհրաժեշտության հարցը: Այս առումով, արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պրակտիկայում կալանավորված անձանց վերոնշյալ սահմանադրական իրավունքները չեն ապահովվում, որը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումներով», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |