ՀՀ անձնագրով կարելի է առանց վիզայի 62 երկիր մեկնել

ՀՀ անձնագրով կարելի է առանց վիզայի 62 երկիր մեկնել

PanARMENIAN.Net - 2018-ի անձնագրերի վարկանիշում, որը կազմել է Henley & Partners ընկերությունը, Հայաստանը բարելավել է դիրքը՝ զբաղեցնելով 74-րդ տեղը:

Անձնագրերի ամենամյա վարկանիշը վերլուծում է ավելի քան 200 երկրի մուտքի արտոնագրերի կանոնները և դասակարագում ըստ առանց վիզայի մուտքի հնարավորության:

2018-ին ՀՀ-ն կիսում է 74-րդ տեղը աֆրիկյան Սիեռա-Լեոնեի հետ; ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել 62 երկիր: Սա վերջին տարիների լավագույն ցուցանիշն է (2017-ին՝ 58 երկիր կարելի էր մեկնել): 2017-ին ՀՀ-ն զբաղեցնում էր 78-րդ տեղը:

Հայաստանի հարևան երկրները հետևյալ հորիզոնականներում են՝ ՌԴ-ն 47-րդն է, Թուրքիան և Վրաստանը՝ 49-ը, Ղազախստանն ու Բելառուսը՝ 64-րդը, իսկ Ադրբեջանը 70-րդ հորիզոնականում է: Վրաստանը զգալիորեն բարելավել է դիրքը՝ 2017-ին ստանալով Շենգենի գոտու երկրներ ազատ մուտք գործելու իրավունք:

Վարկանիշը գլխավորում է Ճապոնիան, որի անձնագրով կարելի է առանց վիզայի 189 երկիր այցելել: Վերջին 100-րդ տեղում Իրաքն ու Աֆղանստանն են, որտեղից կարելի է առանց վիզայի 30 երկիր մեկնել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---