Ընտանեկան բռնության դեպքով կարող է քրգործ հարուցվել առանց բողոքի26 մայիսի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի լրացված 4-րդ մասի համաձայն, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազն իրավասու է հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ մշակվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավանորմը կիրառելու ուղենիշային մի շարք կանոններ, որոնք պետք է դատախազների կողմից պարտադիր պահպանվեն՝ ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի յուրաքանչյուր դեպքի ստուգման օրինականության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս: Ըստ ուղեցույցի՝ որպես ընտանեկան բռնության առերևույթ հանցագործության հատկանիշներ պետք է դիտարկվեն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ այլ բռնի արարքի վերաբերյալ առկա տվյալները: Նույն օրենքը սահմանում է նաև թե ովքեր են ընտանիքի անդամները: Ուղեցույցով նախատեսվում է, որ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը: Այդ նպատակով, հաղորդումը ստուգելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողություններից բացի, հաղորդման ստուգման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպվելու է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության հարցում: Ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը գնահատելու նպատակով ստուգվելու է բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսևորումների առկայությունը: Իսկ որպես անօգնական պետք է դիտարկել յուրաքանչյուր այնպիսի վիճակ, որի պարագայում ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության պատշաճ կատարման հրամայականից ելնելով՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայության յուրաքանչյուր դեպքում վերջինիս վիճակը գնահատվելու է որպես անօգնական: Յուրաքանչյուր այն դեպքում, երբ ստուգման արդյունքում կպարզվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստ, դատախազի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր լիազորությունը պետք է գործադրի պարտադիր, այլ ոչ թե՝ հայեցողաբար: Իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պետք է նշվեն այդ փաստի և փաստարկների վերաբերյալ տվյալներ: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |