Ռուսաստանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել արդարացնող դատավճիռը 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով մեղադրյալի հանդեպ11 ապրիլի 2008 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Մերձմոսկվայում 19-ամյա հայաստանցի Արթուր Սարդարյանի սպանության գործով կայացված արդարացնող դատավճիռն ուժի մեջ է թողնվել: Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է այդ քրեական գործով պաշտպանության եւ պետական մեղադրողի բողոքարկումը, որը քննվել է ատենակալների կողմից Մոսկվայի շրջանային դատարանում: Այդպիսով, օրինական ուժի մեջ մտավ ընթացիկ տարվա փետրվարին ատենակալների որոշման հիման վրա երկրորդ անգամ կայացված արդարացնող դատավճիռը երիտասարդի հանդեպ, որին մեղադրում էին Ռուսաստանի քաղաքացի, ծնունդով հայաստանցի 19-ամյա Սարդարյանի սպանության համար: Ըստ դատախազության վարկածի, 2006թ. մայիսի 25-ին երկու երիտասարդներ Մոսկվա-Սոֆրինո էլեկտրագնացքում տեսել են Սարդարյանին: Նրանք որոշել են հաշվեհարդար տեսնել նրա հետ, քանի որ «ատելություն եւ թշնամանք էին զգում կովկասցիների հանդեպ»,-հաղորդում է The New Times-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |