ԱՄՆ Պետդեպ. ՀՀ կրոնական փոքրամասնություններն օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից![]() 31 մայիսի 2018 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը, որն ուսումնասիրում է իրավիճակն այս ոլորտում մոտ 200 երկրում: Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների հետ կապված հարցերին: Այն ընդգծում է Հայ Առաքելական եկեղեցու գերիշխող դերը որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնությունը պահպանող: Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ փոքրամասնություն կազմող քրիստոնեական խմբերը օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից, սակայն որոշ քրիստոնյա խմբեր նշում են, որ ստիպված են թաքցնել իրենց կրոնական կողմնորոշումը: Մի շարք հասարակական կազմակերպություններ և կրոնական խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում խտրական մոտեցման վերաբերյալ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Զեկույցն արձանագրում է, որ 2017 թվականին, ի տարբերություն այլ տարիների, Եհովայի վկաներ կրոնական խմբի դեմ չեն գրանցվել բռնության դեպքեր: Բացի այդ, առաջընթաց է գրանցվել, ըստ զեկույցի, մամուլի կողմից կրոնական այլ խմբերի գործունեության լուսաբանման հարցում: Վաշինգտոնը հուլիս ամսին նախատեսում է անցկացնել կրոնական ազատությունների հարցերով արտգործնախարարների համաժողով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |