Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են![]() 31 մայիսի 2018 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ էր ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։ Ավելի վաղ քրգործ էր հարուցվել Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկում Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու դեպքի առիթով: Դատախազությունը մերժել էր միջադեպի առիթով քրգործ հարուցել՝ տուժածի բողոքի բացակայության հիմքով: Սակայան, կառավարության մայիսի 17-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել միջադեպին համարժեք իրավական գնահատակ տալու ուղղությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |