Չեխական ռադիո. Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է![]() 31 մայիսի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Չեխական «Ռադիոժուրնալ» ռադիոկայանն իր կայքում նյութ է հրապարակել Հայաստան ուղևորության մասին՝ անդրադառնալով երկրի պատմությանը, մշակույթին ու կրոնին: «Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են, զարմանալի բնություն ու հնագույն քրիստոնեական մշակույթ: Իսկ հայկական եկեղեցիները շատ համեստ են՝ որպեսզի ոչ մի բան չխանգարի Աստծո հետ հաղորդակցվելուն»,-ասվում է նյութում, հայտնում է Rusarminfo-ն: Հեղինակ Սյուզի Բադավին մի դրվագ է պատմում Հայաստանի պատմությունից, թե ինչպես արաբների արշավանքի ժամանակ հայոց արքային խորամանկության շնորհիվ հաջողվել է կասեցնել նվաճողների հարձակումը: «IX դարում Հայաստանի վրա են հարձակվում արաբները: Հայոց արքա Աշոտ Երկաթը կասեցնում է նրանց հարձակումը Սևանում՝ հարյուրավոր նավերի մեջ մեկական զինվոր նստեցնելով: Արաբները, կարծելով, որ հայերը մեծ զորք են հավաքել, փախուստի են դիմում»,-պատմում է Բադավին: Չեխական ռադիոն պատմում է նաև Սևանի իշխանի մասին, որն անհետացման եզրին էր հասել լճում ջրի մակարդակի նվազման պատճառով, և միայն բնապահպանական կազմակերպությունների միջամտությունը թույլ տվեց կայունացնել ջրի մակարդակն ու փրկել հյութեղ ու հազվագյուտ համ ունեցող այդ ձկնատեսակն անհետացումից: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |