Հետազոտություն. ՀՀ-ում ամենաշատը ծխում են 18-39 տարեկան բարձրագույնավարտ միջին եկամտով տղամարդիկ![]() 31 մայիսի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում միջին վիճակագրական ծխողները 18-39 տարեկան բարձրագույն կրթությամբ արական սեռի ներկայացուցիչներներն են, որոնց ընտանիքի միջին ամսական եկամուտը տատանվում է 100.000-200.000 դրամի սահմաններում: Այդ մասին ասվում է Empirica հետազոտական ընկերության կատարած հետազոտության մեջ: Հետազոտությունն իրականացվել է 2017-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում: Հարցմանը մասնակցել են 45.3% արական և 57.4% իգական սեռի 18+ տարիքային խմբի ներկայացուցիչներ: Ուսումնասիրելով ծխախոտ օգտագործող հարցվածների սոցիալ-ժողովրդագրական բնութագրիչները, հետազոտական ընկերությունը եզրակացրել է, որ ծխողների մեծ մասն ունի հիմնական աշխատանք մասնավոր ոլորտը ներկայացնող ընկերություններում, ինչպես նաև հարցվածների էական հատվածը (11.6%) հանդիսանում են ձեռներեցությամբ զբաղվողներ և/կամ ինքնազբաղվածներ: Երևանում ամենից շատ ծխում են Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների բնակիչները: Մարզերի պարագայում ծխողների ամենամեծ խումբը կազմում են հանրապետության ամենահեռու մարզերի՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի բնակիչները: Ըստ հետազոտության արդյունքների՝ ծխող քաղաքացիների` ծխախոտի օգտագործման հաճախականությունը մեծ մասամբ կազմում է օրվա ընթացքում մեկ տուփ և ավելի՝ 45.9%: Քաղաքացիների հաջորդ մեծ զանգվածը (39.6%) ծխախոտ օգտագործում է օրվա ընթացքում մեկ տուփից քիչ, սակայն անհամեմատ ավելի շատ, քան օրական մի քանի գլանակ: Ծխել սկսելու պատճառներում գերակշռող պատասխանը եղել է ընկերոջ կամ ընկերական միջավայրում ծխելու հանգամանքի ազդեցությունը՝ 66.2%: Պատճառների ուսումնասիրության մեջ հաջորդ մեծ զանգվածը կազմում է հարցվածի՝ ծխելու միջոցով մեծ/հասուն երևալու ձգտումը (16.2%): Կան նաև քաղաքացիներ, ովքեր ծխախոտ օգտագործելու պատճառները պայմանավորել են, նախ և առաջ, ապրելակերպի փոփոխությամբ՝ կյանքի ծանր իրավիճակներով, զինվորական ծառայությամբ, սպորտային զբաղմունքի դադարեցմամբ, ինչպես նաև ծխախոտի ծխի նկատմամբ հաճելի տրամադրվածությամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ՀՀ-ն բնակչության շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշով (26.9 %) աշխարհում զբաղեցնում է 33-րդ, իսկ տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործմամբ՝ 11-րդ տեղը (52.3%): ԱՀԿ համաձայն՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց 52.3%, կանանց՝ 2%: Ծխել սկսելու միջին տարիքը 18-ն է, և մեկ օրում միջինում օգտագործվում է 22.7 ծխախոտ: Աշխարհում տարեկան 7 մլն մարդ մահանում է ծխելու պատճառով, 900.000 էլ՝ պասիվ ծխելու: Թոքերի ուռուցքից մահացության դեպքերի 90%-ը պայմանավորված է ծխելով: Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ընթերցեք նաև. Մաքուր օդի ձեր իրավունքը. Ինչպես որոշ ժամանցի վայրեր հրաժարվեցին ծխախոտից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |